Լրահոս

22.01.2015 10:38


Իսպանիայի գավաթ. «Բարսելոնան» դժվարությամբ հաղթեց «Ատլետիկոյին»

Իսպանիայի գավաթ. «Բարսելոնան» դժվարությամբ հաղթեց «Ատլետիկոյին»

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Ատլետիկոյին»։

Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ–ոքի՝ 0:0 հաշվով, որը պահպանվեց մինչև 84-րդ րոպեն: «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին կանոնները, նշանակվեց 11–մետրանոց հարված։ Այն իրացրեց Լիոնել Մեսսին։ Յան Օբլակին հաջողվեց հետ մղել արգենտինացու հարվածը, սակայն Մեսսին երկրորդ հարվածով կարողացավ գրավել դարպասը։

Պատասխան հանդիպումը կայանալու է մեկ շաբաթ անց Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում:

Այս խորագրի վերջին նյութերը