Լրահոս

23.01.2015 10:25


Մալազիական «Boeing»–ի կործանման պատճառների քննության արդյունքները կհրապարակեն տարվա երկրորդ կեսին

Մալազիական «Boeing»–ի կործանման պատճառների քննության արդյունքները կհրապարակեն տարվա երկրորդ կեսին

Ուկրաինայի արևելքում Մալազիական «Boeing»–ի կործանման պատճառների քննության վերջնական արդյունքները, ինչպես սպասվում է, պատրաստ կլինեն ընթացիկ տարվա երկրորդ կեսին։
Այս մասին հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյութթենը Դավոսում կայացած ֆորումի ընթացքում՝ Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակի հետ բանակցություններում։
Ինչպես հաղորդում է «New Strait Times»–ը, Ռյութթենը վստահեցրել է գործընկերոջը, որ զեկույցը սկզբից կփոխանցվի մալազիական կողմին, և հետո միայն կհրապարակվի։
Հիշեցնենք՝ «Մալազիական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը, որը չվերթ էր կատարում Ամստերդամից Կուալա–Լումպուր, կործանվել է անցած տարվա հուլիսի 17-ին. ողջ կազմը՝ 298 մարդ, զոհվել է։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը