Լրահոս

02.02.2015 15:55


Սահակաշվիլին կմասնակցի Ուկրաինայի հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի պաշտոնի մրցույթին

Սահակաշվիլին կմասնակցի Ուկրաինայի հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի պաշտոնի մրցույթին

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կմասնակցի Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի պաշտոնի մրցույթին։
Այս տեղեկատվությունը նա հաստատել է Цензор.net ուկրաինական լրատվականին տված հարցազրույցում։
Սահակաշվիլին հստակեցրել է, որ կաշառակերությունն Ուկրաինայի գլխավոր թշնամիներից մեկն է։ Գործողությունների իր ծրագիրը հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի պաշտոնում նա մտադիր է իրականացնել Վրաստանում կաշառակերության դեմ պայքարի փորձի հիման վրա։
Միևնույն ժամանակ, Վրաստանում Սահակաշվիլիին մեղադրում են մի քանի քրեական հոդվածներով, այդ թվում՝ պետական միջոցների վատնման։
2013 թվականի նոյեմբերին՝ նախագահական լիազորությունների ավարտից մի քանի ամիս առաջ լքելով Վրաստանը՝ Սահակաշվիլին վերջին 14 ամիսներին մասնավորապես բնակվում է ԱՄՆ–ում և Ուկրաինայում։ Իսկ իրեն առաջադրված մեղադրանքները նա «անհիմն» է համարում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը