Քաղաքական

07.02.2015 21:20


Ա. Խաչատրյանի առևանգումը կապված է նրա հասարակական գործունեության հետ

Ա. Խաչատրյանի առևանգումը կապված է նրա հասարակական գործունեության հետ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան դիմակավորված անձինք առևանգել են «Կասեցում» նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանին: Ժամը 18:30-ի սահմաններում Արտակ Խաչատրյանին ծեծված, անգիտակից վիճակում գցել են նրա տան դիմաց: Այսժմ նա Մալաթիա բժշկական կենտրոնում է: zham.am-ի փոխանցմամբ` տուժածին հետազոտող բժիշկը հայտնել է, որ Խաչատրյանն ունի քթի կոտրվածք, բազմաթիվ սալջարդեր և վերքեր: Ըստ նրա՝ Խաչատրյանի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նրան խորհուրդ է տրվում որոշ ժամանակ մնալ հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ:

Հիվանդանոցում են նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը և Էլինար Վարդանյանը:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ խոսել է Արտակ Խաչատրյանի հարազատների հետ, և նրանք բացառել են այն վարկածը, թե առևանգումը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա: Ըստ տուժողի հարազատների՝ այս առևանգումը միանշանակ կապված է Արտակ Խաչատրյանի հասարակական գործունեության հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը