Քաղաքական

08.02.2015 12:26


Վահե Հովհաննիսյան. «քաղաքական ուժերը և հասարակությունը տալու են կոշտ հակահարված»

Վահե Հովհաննիսյան. «քաղաքական ուժերը և հասարակությունը տալու են կոշտ հակահարված»

Իմ տպավորությամբ՝ իշխանությունը պատերազմ է հայտարարում ժողովրդին: Ես միշտ եղել եմ կողմնակից այն բանի, որ չի կարելի անցնել մի սահման, որից այն կողմ սկսվում է անձնական թշնամանքի, հաշվեհարդարների փուլը և միշտ կարելի է գտնել բանական լուծումներ: Դարանակալած ծեծի և հաշվեհարդարների փուլին սովորաբար հաջորդում է համաժողովրդական պոռթկումը՝ իր բոլոր անկանխատեսելի հետևանքներով: Այս փուլում իրավապահ համակարգի վրա դրված է ավելի մեծ պատասխանատվություն, քան՝ մեկ հանցագործության բացահայտումը: Մեծ հաշվով՝ իրավապահ համակարգի գործունեությունից է կախված, թե ինչ հունով կգնան զարգացումները Հայաստանում: Սա իսկապես հանգուցային պահ է:

Ակնհայտ է, որ քաղաքական ուժերը և հասարակությունը տալու են կոշտ հակահարված: Բայց ես դիմում եմ նաև քաղաքական մեծամասնության և իշխանության մեջ գտնվող մեր գործընկերներին. սա ձեզ համար նույնպես հանգուցային պահ է: Շարունակել վախվորած դատապարտումը և երկրորդ նախադասությամբ՝ արդարացման նոտաները, թե՞ կոշտ դիրքորոշում արտահայտել պատվիրատուների և կատարողների հանդեպ: Դիմում եմ նաև Հայ Հեղափոխական Դաշնակցության իմ գործընկերներին. արդյոք հիմա՞ էլ կարծում եք, որ ամեն ինչի մեղավորը գործող Սահմանադրությունն է, առևանգման և ծեծի պատվիրատուն նու՞յնպես սահմանադրությունն է:

Ինձ համար մի բան պարզ է` սա անպատիժ թողնել չի կարելի:

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյան

Այս խորագրի վերջին նյութերը