Քաղաքական

09.02.2015 11:43


Վահե Էնֆիաջյան. «Այսօրվա բողոքի ցույցը բազմամարդ է լինելու»

Վահե Էնֆիաջյան. «Այսօրվա բողոքի ցույցը բազմամարդ է լինելու»

«7օր»–ի հետ զրույցում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն անդրադարձել է այսօր՝ ժամը 13:00-ին, ՀՀ կառավարության շենքի մոտ տեղի ունենալիք բողոքի գործողությանը։

«Մենք բոլորս Արտակ ենք» կարգախոսի ներքո իրականացվող բողոքի ցույցը բազմամարդ է լինելու,–ընդգծել է նա՝ հավելելով, որ այդպիսով իրենց միասնական ընդվզման խոսքն են ասելու Ա. Խաչատրյանին առևանգելու և խոշտանգելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ փետրվարի 7–ին դիմակավորված և զինված անձինք առևանգել էին «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանին և դաժան ծեծի ենթարկել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը