Լրահոս

29.11.2010 15:11


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել են ԼՂ հիմնահարցը

Այսօր ԵԱՀԿ գործող նախագահ՝ Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաևը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) Իգոր Պոպովի (Ռուսաստան) և ԼՂ հարցերով գործող նախագահ Անջեյ Կասպրշիկի հատուկ ներկայացուցչի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցեր։

-Մենք գործող նախագահին ներկայացրել ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների արդյունքները, - ասել է Իգոր Պոպովը։

Իր խոսքերով՝ ԵԱՀԿ գալիք գագաթնաժողովը կարող է կարևոր հարթակ դառնալ հայկական և ադրբեջանական կողմերի միջև այս հարցի շուրջ երկխոսությունը շարունակելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը