Լրահոս

23.02.2015 12:04


ԲՀԿ խմբակցությունը բոյկոտեց ԱԺ քառօրյան (տեսանյութ)

ԲՀԿ խմբակցությունը բոյկոտեց ԱԺ քառօրյան (տեսանյութ)

Հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի քառօրյայի մեկնարկին վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք է խնդրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և հայտարարել.

–Հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական դաշտում ստեղծված աննախադեպ իրավիճակը՝ ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է, որ մենք բոյկոտում ենք այս քառօրյա նստաշրջանը, և հիմա կլքենք դահլիճը։

Նա նաև ընդգծել է, որ առաջիկա օրերին ԲՀԿ–ն հանդես կգա հստակ պարզաբանումներով։

–Հանրությանը և իր գործընկերներին պարզ, անկեղծ կներկայացնի իր քայլերը և իր ռազմավարությունը,–հավելել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը