Լրահոս

26.02.2015 12:20


Քաբուլում ահաբեկչության զոհ է դարձել Թուրքիայի դեսպանատան աշխատակից

Քաբուլում ահաբեկչության զոհ է դարձել Թուրքիայի դեսպանատան աշխատակից

«TRT Haber»–ի փոխանցմամբ՝ Քաբուլում Թուրքիայի դեսպանատան մոտ մահապարտ ահաբեկիչն ավտոմեքենա է պայթեցրել. անվտանգության մեկ աշխատակից է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել։

Ականապատ ավտոմեքենան պայթել է այն պահին, երբ տարածքով անցնելիս է եղել Թուրքիայի դեսպանատանը պատկանող երկու մեքենա։ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները թուրքական «Անադոլու» գործակալությանն ասել են, որ իրականում ահաբեկչությունը նախատեսված է եղել Թուրքիայի դեսպանատան փողոցով անցնող ամերիկյան մեքենայի դեմ:

Աֆղանստանի պաշտոնյաները հայտարարել են, որ պայթյունի հետևանքով զոհվել է նաև տարածքով անցնող մի աֆղանստանցի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը