Լրահոս

04.03.2015 19:00


Հոնդուրասի ջունգլիներում անհայտ քաղաքակրթության հետքեր են հայտնաբերել

Հոնդուրասի ջունգլիներում անհայտ քաղաքակրթության հետքեր են հայտնաբերել

Հնագիտական արշավախումբը, վերադառնալով Հոնդուրասի ջունգլիներից, հայտարարել է Կենտրոնական Ամերիկայի անհայտ քաղաքակրթություններից մեկին պատկանող քաղաք–պետության ավերակների հայտնագործման մասին։ Այս մասին գրում է «Լենտա»–ն՝ «Fox News»–ին հղումով։

Այդ քաղաքի մասին խոսակցությունները գալիս են դեռևս 16–րդ դարից՝ իսպանացի կոնկիստադորների ժամանակներից, իսկ տեղական լեգենդներում այն հայտնի է «Կապիկների աստծո քաղաք» անվանումով։

Արշավախմբի կազմում են եղել գիտնականներ ԱՄՆ–ից և Հոնդուրասից, ինժեներներ, մարդաբաններ, էթնոբուսաբաններ, ինչպես նաև հոնդուրասյան հատուկ նշանակության ուժերից 16 կռվող, որն ապահովել է հետազոտողների անվտանգությունը։

Ավերակները հայտնաբերվել են Լա–Մոսկիտիայում՝ ծածկված անանցանելի ջունգլիներով։ Գիտնականները գտել և քարտեզագրել են պատեր, հրապարակներ, գերեզմանաբլուրներ և մեկ բուրգ։

Աղբյուրը նշում է, որ նշված կառույցները պատկանում են հնդկական անհայտ մշակույթի, որի զարթոնքը եղել է մ. թ. ա. 1000–1400թթ.։ Բարեբախտաբար, կողոպտիչները երբեք չեն հասել խիտ բուսականությամբ պատված քաղաքին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը