Քաղաքական

12.03.2015 15:35


Իվետա Տոնոյան. «Սա Ծառուկյանի գործելաոճը չէ»

Իվետա Տոնոյան. «Սա Ծառուկյանի գործելաոճը չէ»

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը «Yerkir.am»-ի հետ զրույցում անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, թե ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Ռուբեն Մանուկյանին նախորդ օրը թույլ չեն տվել մուտք գործել ԲՀԿ նախկին գրասենյակ՝ «կանյաչնի», Աբրահամ Մանուկյանի հրահանգով, ով էլ, իր հերթին, կատարում էր Գագիկ Ծառուկյանի հրահանգը, նշեց, որ այդ ոճը Գագիկ Ծառուկյանինը չէ:

«Դա Գագիկ Ծառուկյանի գործելաոճը չէ. մնացած բոլոր հարցերի հետ կապված՝ եղե՞լ է արդյոք նման միջադեպ, թե՞ չի եղել, խնդրում եմ համապատասխան պարզաբանումներ և մեկնաբանումներ ստանալ վերոնշյալ անձանցից»,- ասաց նա:

Ծառուկյանի մամուլի խոսնակը ասաց նաև, որ ինքն անձամբ այդպիսի միջադեպի մասին տեղեկատվություն չունի:

«Կխնդրեի անձամբ Աբրահամ Մանուկյանից ճշտել՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի՝ ենթադրյալ անունից արված հայտարությանը, ապա ես հստակ և վերջնականապես ասում եմ, որ դա Գագիկ Ծառուկյանի գեործելաոճը չէ»,- ասաց Տոնոյանը:

Մանրամասները` «yerkir.am» կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը