Քաղաքական

14.03.2015 11:49


Վաղը ՀՀ մի շարք համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ

Վաղը ՀՀ մի շարք համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ

Վաղը ՀՀ մի շարք համայնքներում կկայանան տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ. ընտրվելու են համայնքի ղեկավար և ավագանի։ Մասնակցում են համայնքի ղեկավարի 38 և ավագանու անդամի 64 թեկնածու:

ՏԻՄ ընտրություններ կկայանան Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, Հայկավան, Հովտամեջ, Նալբանդյան, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Սյունիքի մարզի Շուռնուխ, Որոտան, Լոր, Կաղնուտ, Արագածոտնի մարզի Տեղեր, Ափնագյուղ, Լեռնապար, Օհանավան, Արարատի մարզի Վարդաշեն, Հովտամեջ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Գեղարքունիքի մարզի Արփունք, Դարանակ, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Բջնի, Շիրակի մարզի Անուշավան, Արփենի, Կարմրավան, Հառիճ, Սարակապ, Վայոց ձորի մարզի Չիվա, Տավուշի մարզի Ակնաղբյուր, Ծաղկավան գյուղական համայնքներում:

Գրեթե բոլոր համայնքներում առաջադրվել են գործող գյուղապետերը. Արմավիրում միակ թեկնածուն գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը