Քաղաքական

16.03.2015 10:27


Այսօր մեկնարկում են Եվրանեսթի մշտական հանձնաժողովների նիստերը

Այսօր մեկնարկում են Եվրանեսթի մշտական հանձնաժողովների նիստերը

Այսօր կայանալու են Եվրանեսթի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի, էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նիստերը:

Հիշեցնենք, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստն անց է կացվելու Հայաստանի Հանրապետությունում՝ 2015թ.-ի մարտի 17-18-ը:

Ի դեպ, նշենք, որ քիչ առաջ մեկնարկած Եվրանեսթի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստին ադրբեջանական պատվիրակությունը ներկա չի եղել։

Իր ելույթում Արևելյան գործընկերության ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին հույս է հայտնել, որ կգա մի օր, երբ Եվրանեսթի ադրբեջանական պատվիրակությունը կայցելի Հայաստան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը