Քաղաքական

16.03.2015 11:53


Համայնքի ղեկավար և ավագանու անդամներ են ընտրվել

Համայնքի ղեկավար և ավագանու անդամներ են ընտրվել

Ինչպես հայտնել էինք, երեկ ՀՀ մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ էին։ Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի պաշտոնի համար մրցում էին համապատասխանաբար 38 և 64 թեկնածու:

ՏԻՄ ընտրություններ տեղի ունեցան Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, Հայկավան, Հովտամեջ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Սյունիքի մարզի Շուռնուխ, Որոտան, Լոր, Կաղնուտ, Արագածոտնի մարզի Տեղեր, Ափնագյուղ, Լեռնապար, Օհանավան, Արարատի մարզի Վարդաշեն, Հովտամեջ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Գեղարքունիքի մարզի Արփունք, Դարանակ, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Բջնի, Շիրակի մարզի Անուշավան, Արփենի, Կարմրավան, Հառիճ, Սարակապ, Վայոց ձորի մարզի Չիվա, Տավուշի մարզի Ակնաղբյուր, Ծաղկավան գյուղական համայնքներում:

ԿԸՀ-ից տեղեկանում ենք, որ Արմավիրի քաղաքապետ է վերընտրվել առաջադրված միակ թեկնածու Ռուբեն Խլղաթյանը:

Նալբանդյանի համայնքապետ է ընտրվել գործող գյուղապետ Գրիգոր Մկրտչյանը։

Հայկավանում ընտրվել է Ռուբեն Ղազարյանը։

Հովտամեջում՝ Արմեն Սարգսյանը։

Նոր Արմավիրում՝ Արթուր Ավետիսյանը:

Օհանավանում՝ Ալեքսան Ալեքսանյանը։

Ափնագյուղում՝ միակ թեկնածու Ռոբերտ Կարապետյանը։

Լեռնապարում՝ գործող գյուղապետ Մանվել Հարությունյանը։

Տեղերում՝ Գառնիկ Հովհաննիսյանը։

Կարմրավանի գյուղապետ է ընտրվել Մանուկ Հարությունյանը։

Հառիճում՝ միակ թեկնածու Ռոլանդ Նազարեթյանը։

Սարակապում՝ Արծրուն Խաչատրյանը։

Վարդաշենում վերընտրվել է գործող գյուղապետ Գևորգ Բարխոյանը։

Դարանակում՝ Վլադիմիր Սարգսյանը։

Արփունքում՝ Սարգիս Ասլանյանը։

Աղավնաձորում՝ գործող գյուղապետ Մխիթար Դանիելյանը։

Բջնիում՝ Արմեն Մաթևոսյանը:

Անուշավանում՝ Երվանդ Հակոբյանը։

Արփենիում՝ Վահագն Ալեքսանյանը։

Լորում՝ վերընտրվել է գործող գյուղապետ Դավիթ Առուստամյանը։

Կաղնուտում՝ Արթուր Հովհաննիսյանը։

Շուռնուխում՝ Հակոբ Արշակյանը։

Որոտանում (Գորիս)՝ Սուրիկ Օհանջանյանը։

Չիվայում՝ վերընտրվել է Նաիրի Սարգսյանը։

Ակնաղբյուրում՝ Կարեն Դոլմազյանը։

Ծաղկավանում (Իջևան)՝ Նաիրի Աթաբեկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը