Լրահոս

29.03.2015 03:20


Բալահովիտում ավտոմեքենաներ են բախվել

Բալահովիտում ավտոմեքենաներ են բախվել

Մարտի 28-ին, ժամը 19.59-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի թիվ տներից մեկի մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 096 ՈՍ 01, «Ֆոլկսվագեն» մակնիշի 03 UO 944, «Օպել» մակնիշի 34 MR 27 և «Մերսեդես» մակնիշի 34 VM 818 պետհամարանիշերով ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը