Լրահոս

30.11.2010 09:31


Սերժ Սարգսյանը զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրաման է ստորագրել

Սերժ Սարգսյանը զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրաման է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրաման է ստորագրել։

Համաձայն այդ որոշման՝ 2010թ. դեկտեմբեր ամսին կանցկացվի ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի' մինչև 35 տարեկան սպաների զորակոչ' ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի, 2010թ. դեկտեմբերին կզորացրվեն սահմանված ժամկետում ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաները:

ՀՀ կառավարությունը երկշաբաթյա ժամկետում պետք է ընդունի այս հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը