Լրահոս

04.04.2015 01:32


Պլանային ջրանջատում Նոր Նորքում

Պլանային ջրանջատում Նոր Նորքում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ս.թ. ապրիլի 8-ին Նոր Նորքի 5-րդ և 8-րդ զանգվածների ջրամատակարարումը կշարունակվի մինչև առավոտյան ժամը 05.00-ն: Որից հետո այն կդադարեցվի՝ պլանային աշխատանքների իրականացման նպատակով եւ կվերականգնվի 24 ժամ անց՝ ապրիլի 9-ին ժամը 05.00-ին:

Իսկ ս.թ. ապրիլի 8-ին ժամը 07.00-ից մինչև ապրիլի 9-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Նոր Նորքի 3 զանգվածի 29, 30, 31 շենքերի, 4-րդ զանգվածի, Ջրվեժի «Մայակ», «Բանավան» թաղամասերի, Ջրվեժ գյուղի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը