Լրահոս

03.04.2015 22:58


Հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի ծառահատման, յուրացում կատարելու, կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի ծառահատման, յուրացում կատարելու, կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրական գործ՝ ապօրինի ծառահատում թույլ տալու, յուրացում կատարելու, կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքի առթիվ։

Նախկին անտառապահից ստացվել է գրավոր հաղորդում առ այն, որ 2014 թվականի մայիս - օգոստոս ամիսներին, նույն անտառպետության անտառապետի կարգադրությամբ, թույլատրել է Տավուշի մարզի մի բնակչի Խաչարձանի անտառպետության 6-րդ պահաբաժնում ապօրինի հատել շուրջ 105 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառեր։

Միաժամանակ պարզվել է, որ հիշյալ ապօրինի ծառահատումները թաքցնելու նպատակով նախկին անտառապահը իր մոտ գտնվող դրոշմակնիքով կնքել է հատված ծառերի կոճղերը, իսկ ապօրինի հատված ծառերի փայտանյութի` «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով յուրաքանչյուր խմբաքանակի սպառման դիմաց անտառապետը բնակչից պահանջել և ստացել է 250.000-ից 260.000 ՀՀ դրամ գումար:

Քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա կատարված քննությամբ պարզվել է, որ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային ֆոնդում շուրջ 25 հատ ծառ իր համար ապօրինի հատելու նպատակով նույն մասնաճյուղի անտառպետության անտառապետի պահանջով 2014 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին վերջինիս տվել է 650.000-ից 800.000 ՀՀ դրամ կաշառք:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են առերևույթ հանցագործությունների հատկանիշներ՝ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով, 296-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 312-րդ հոդվածի 2-րդ մասով։

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը