Լրահոս

07.04.2015 11:14


Գերմանիայի գավաթ. «Բորուսիա»–«Հոֆենհայմ»

Գերմանիայի գավաթ. «Բորուսիա»–«Հոֆենհայմ»

Այսօր Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում դորտմունդյան «Բորուսիա»–ն կմրցի «Հոֆենհայմ»–ի հետ։ Այս զույգի նախորդ հանդիպումն ավարտվել էր տնային խաղում «Բորուսիա»–ի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Վերջին 10 «առերեսումից» 3 անգամ հաղթել է «Հոֆենհայմ»–ը, 4 անգամ՝ «Բորուսիա»–ն, ևս երեքն ավարտվել է ոչ ոքի։

Դորտմունդցիները 1/16 եզրափակչի շրջանակներում 3։0 հաշվով հաղթեցին «Սանկտ Պաուլի»–ին, իսկ 1/8–ի ժամանակ Դրեզդենում 2։0 հաշվով պարտության մատնեցին «Դինամո»–ին։

Գերմանիայի առաջնության շրջանակներում ներկայումս «Բորուսիա»–ն 27 մրցափուլից հավաքած 33 միավորով զբաղեցում է 10–րդ հորիզոնականը։

7 խաղում անընդմեջ Բունդեսլիգայում «Բորուսիան»–ն պարտություն չէր կրում, և միայն նախօրեին նվազագույն հաշվով պարտվեց իր դաշտում հյուրընկալած «Բավարիա»–ին։

Իր հերթին, 1/16 եզրափակչում տնային խաղում «Հոֆենհայմ»–ը 5։1 հաշվով ջախջախեց «Ֆրանկֆուրտ»–ին, իսկ 1/8–ի ժամանակ 2։0–ով հաղթեց «Աալեն»–ին վերջինի դաշտում։

Գերմանիայի առաջնությունում «Հոֆենհայմ»–ը 37 միավորով մրցաշարային աղյուսակում 7–րդն է։ Վերջին մրցափուլում նա տնային խաղում 1։4 հաշվով պարտվեց Մյունխենգլադբախի «Բորուսիա»–ին։

Խաղի սկիզբը՝ երևանյան ժամանակով 22.30-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը