Քաղաքական

08.04.2015 12:07


«Ժառանգության» հայտարարությունը Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբալությունների առնչությամբ

«Ժառանգության» հայտարարությունը Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբալությունների առնչությամբ

2015թ. ապրիլի 7-ին Քննչական կոմիտեի կողմից խուզարկվել, բերման ենթարկվել, այնուհետ ձերբակալվել են Հիմնադիր խորհրդարանի անդամները:

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է իրավապահ մարմինների այսպիսի ապօրինի գործելաոճը: Բռնությունների այս շղթան խոսում է ներկայիս վարչախմբի կողմից բոլոր բնագավառներում ձախողումների մասին, որի համար էլ վերջինս իր փրկության միակ ելքը տեսնում է հասարակությանն ահաբեկելու մեջ:

«Ժառանգությունը» պահանջում է առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով, չխախտել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ զերծ մնալ քաղաքական հետապնդումներից եւ չխոչընդոտել խաղաղ հանրահավաքների իրականացումը:

Կոչ է անում ընդունել ժողովրդի պահանջը` հեռանալ բռնազավթած իշխանությունից, հակառակ դեպքում երկիրը հայտնվելու է ցնցումների մեջ եւ տեղի են ունենալու ավելի անկանխատեսելի ու նոր կորուստներ, ինչի պատասխանատվությունը կրելու է գործող վարչախումբը:

Համարում է, որ իշխանության նման անօրինական ու շարունակական գործողությունների միակ համարժեք պատասխանը ժողովրդի եւ քաղաքական ուժերի միահամուռ ընդվզումն ու շուտափույթ իշխանափոխության իրականացումն է, սահմանադրական կարգի վերականգնումը, օրինական ու ժողովրդավար իշխանության հաստատումը, իրավունքի եւ օրենքի գերակայության ապահովումը:

«Ժառանգություն» կուսակցություն

8 ապրիլի 2015թ.

Երեւան

Այս խորագրի վերջին նյութերը