Քաղաքական

08.04.2015 14:12


Լավրով. «Չենք էլ մտածում, որ ղարաբաղյան հակամարտությունը կտեղափոխվի թեժ փուլ»

Լավրով. «Չենք էլ մտածում, որ ղարաբաղյան հակամարտությունը կտեղափոխվի թեժ փուլ»

ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը հաջորդել է նրանց համատեղ ասուլիսը։

«Չենք էլ մտածում, որ ղարաբաղյան հակամարտությունը կտեղափոխվի թեժ փուլ։ Չնայած հռետորությանը՝ համոզված եմ, որ շահագրգիռ կողմերից ոչ մեկը դա չի ուզում»,–ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ այն պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով։

Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»–ը, Լավրովը հավելել է, որ բոլոր ջանքերն ուղղել են հնարավորինս շուտ փոխադարձ ընդունելի լուծում գտնելուն։

Նա նաև նշել է, որ դաշնակից Հայաստանի հետ Ռուսաստանի՝ դարերի խորքից եկող հարաբերությունները որակական նոր մակարդակի են բարձրացել Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ–ի անդամակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը