Կարծիք

27.10.2009 11:00


Շրջվել է մեքենա

Հոկտեմբերի 26-ին, Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ Տանձուտ գյուղում տեղի է ունեցել ավտոպատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում' Համլետ Հակոբյանին պատկանող «Վոլվո» մակնիշի 06 ՏՏ 999 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից ու շրջվել:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը' մեքենայի վարորդ, 1983 թ. ծնված Հ.Հակոբյանը գյուղի բնակիչների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Արմավիրի հիվանդանոց:

Ճանապարհին տուժածը մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը