Լրահոս

14.04.2015 12:30


Այսօր կայանալու են Չեմպիոնների լիգայի ¼–ի առաջին հանդիպումները

Այսօր կայանալու են Չեմպիոնների լիգայի ¼–ի առաջին հանդիպումները

Այսօր կայանալու են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին երկու հանդիպումները։

Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կհանդիպեն նախորդ տարի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկած «Ատլետիկո»–ն և «Ռեալ»–ը։

1/8 եզրափակչում «Ատլետիկո»–ն երկու խաղերի ընդհանուր միավորներով առաջ անցավ Լևերկուզենի «Բայեր»–ից։ Երկու հանդիպումներն էլ ավարտվեցին միևնույն՝ 1:0 հաշվով՝ հօգուտ դաշտի տերերի։ Սակայն Դիեգո Սիմեոնեի թիմը Մադրիդում ավելի ուժեղ հանդես եկավ 11–մետրանոց հարվածներն իրացնելիս՝ 3:2։

«Ռեալ»–ն էլ հանդիպել էր գերմանական «Շալկե»–ի հետ։ Առաջին խաղը Գելզենկիրհենում մադրիդցիները հաղթեցին 2:0 հաշվով, իսկ «Սանտյագո Բերնաբեու»–ում կայացած հանդիպումն ավարտվեց «Շալկե»–ի հաղթանակով՝ 4:3, ինչը թույլ տվեց «Ռեալ»–ին շարժվել առաջ։

Այսօրվա մյուս հանդիպմանը Թուրինի «Յուվենտուս»–ը կընդունի «Մոնակո»–ին։ 1/8 եզրափակչում իտալական թիմը հաղթանակ է տոնել Դուրտմունդի «Բորուսիա»–ի նկատմամբ՝ 2:1 և 3:0, իսկ «Մոնակո»–ն երկու հանդիպումների միավորների քանակով առաջ է անցել լոնդոնյան «Արսենալ»–ից։

Լոնդոնում «Մոնակո»–ն հաղթեց 3:1 հաշվով, սակայն սեփական դաշտում զիջեց՝ 0:2, և 1/4 եզրափակիչ դուրս եկավ ուրիշի դաշտում խփված գոլի շնորհիվ։

Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն երևանյան ժամանակով 22:45–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը