Լրահոս

14.04.2015 15:04


ԵԽԽՎ նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ

ԵԽԽՎ նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Ցեղասպանության թանգարան–ինստիտուտից հայտնում են, որ ԵԽԽՎ նախագահը ծաղկեպսակ է դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ՝ ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ ու մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը տիկին Անն Բրասերին է նվիրել ՀՑԹԻ հրատարակություններից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը