Լրահոս

30.11.2010 16:38


Հովսեփ Խուրշուդյան. «Ռաֆիկ Պետրոսյանն իրեն ուղղակի ծիծաղելի վիճակի մեջ է դրել»

Հովսեփ Խուրշուդյան. «Ռաֆիկ Պետրոսյանն իրեն ուղղակի ծիծաղելի վիճակի մեջ է դրել»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռաֆիկ Պետրոսյանն ասել է, թե ինքը Նոր Նորքում 3 անգամ մասնակցել է ընտրություններին և անընդհատ ականատես է եղել, թե ընդդիմությունը՝ այսօրվա «Ժառանգությունը», որ այդպես մեծ-մեծ խոսում է, ինչպես է ձգտում լցոնումներ կամ խախատումներ, կեղծիքներ անելու, փող բաժանելու հարցրերում, և որ ՀՀԿ-ն չէ, որ այդ լցոնումները կատարել է. նա դրա կարիքը չուներ, այսօր էլ չունի։

«7օր»-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն անդրադառնալով սրան' ասել է.

-Ես չեմ ցանկանում ամեն տեսակի անհեթեթություն մեկնաբանել։ Ինձ թվում է՝ լսողների համար պարզ է, թե ինչ է տեղի ունեցել։ Կարծում եմ, որ նա ուղղակի ինքն իրեն ծիծաղելի վիաճակի մեջ է դրել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը