Լրահոս

20.04.2015 14:37


Գերմանիայի ԱԳ նախարարը կողմ է հանդես եկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Գերմանիայի ԱԳ նախարարը կողմ է հանդես եկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը

ԳԴՀ արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը սատարել է նրանց, ովքեր կոչ են անում հայերի զանգվածային սպանություններն Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն անվանել: 1915–ին կատարվածը կարելի է «միավորել «ցեղասպանություն» հասկացության մեջ», հայտարարել է նա «Süddeutsche Zeitung» թերթին տված հարցազրույցում:

Ինչպես գրում է «panarmenian.net»–ը, ըստ գերմանացի սոցիալ-դեմոկրատների առաջնորդներից մեկի՝ նա լավ է հասկանում նրանց դրդապատճառներն ու զգացմունքները, ովքեր պահանջում են ամրագրել «ցեղասպանություն» եզրույթն Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կատարված հանցագործությունների վերաբերյալ: Միաժամանակ, ԱԳ նախարարը նշել է, որ գնալով «ահագնացող քաղաքական բանավեճերն այդ հարցի շուրջ կարող են «բարդացնել կամ նույնիսկ անհնարին դարձնել» լուրջ ու ուղիղ երկխոսությունը Թուրքիայի ու Հայաստանի միջև։

Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», իր հերթին բունդեսթագում քրիստոնյա դեմոկրատների խմբակցության փոխնախագահ Ֆրանց Յուզեֆ Յունգը հայտարարել է, որ իր կուսակցությունը մտադիր է հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն անվանել` անկախ Անկարայի բողոքներից:

«Մենք կգտնենք ձևակերպում, որը համապատասխան կերպով կբնորոշի ցեղասպանության փաստը, որ եղել է Թուրքիայում 100 տարի առաջ»,-հայտարարել է նա «Saarbrücker Zeitung» պարբերականին տված հարցազրույցում:

««Ցեղասպանություն» բառը պետք է ներառված լինի բանաձևի տեքստում, որն առաջիկա օրերին ընդունելու է բունդեսթագը»,–ասել է Յունգը: Միաժամանակ, նա վստահություն է հայտնել, որ այդ բառն իր ելույթի խոսքում կարտասանի նաև Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը:

Մանրամասները՝ «panarmenian.net»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը