Լրահոս

21.04.2015 15:34


Տրոլեյբուսի մեջ հայտնաբերվել է մարտկոցանման կասկածելի սարք

Տրոլեյբուսի մեջ հայտնաբերվել է մարտկոցանման կասկածելի սարք

Ապրիլի 21-ին՝ ժամը 11.50-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցում` կահույքի խանութի մոտակայքում կայանված տրոլեյբուսի մեջ, հայտնաբերվել է մարտկոցանման կասկածելի սարք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ գտածոն ալկալային մարտկոց է, որը վտանգ չի ներկայացնում:

Այս խորագրի վերջին նյութերը