Լրահոս

24.04.2015 08:41


«Թեյարան»-ի մոտակայքում վրաբեր ձյան պատճառով ավտոբուսը թեքվել է

«Թեյարան»-ի մոտակայքում վրաբեր ձյան պատճառով ավտոբուսը թեքվել է

Ապրիլի 24-ին՝ ժամը 03.46-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի սկզբնամասում խափանվել է «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենա. ուղևորներին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Միցուբիշի Պաջերո» մակնիշի (վարորդ` Վ.Պ.) 88 VV 899 պ/հ ավտոմեքենան խափանվել է Շահումյան փողոցի գազալցակայանի մոտակայքում:

Հրշեջ-փրկարարները 4 ուղևորներին տեղափոխել են Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 42-րդ կմ, որտեղից վերջիններս շարունակելու են ճանապարհն ինքնուրույն:

***

Ապրիլի 24-ին՝ ժամը 00.29-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղից դեպի Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ալագյազ-Ծիլքար հատվածի 9-րդ կմ-ի մոտակայքում իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ այն դարձնելով անցանելի, արգելափակված ավտոմեքենաները (4 բեռնատար) շարունակել են ընթացքը:

***

Ապրիլի 24-ին՝ ժամը 01.08-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գագարին գյուղից դեպի Հրազդան քաղաք տանող ավտոճանապարհին (1-ին կմ) «ԳԱԶել» մակնիշի 13LT791 պ/հ ավտոմեքենան խափանվել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն:


***

Ապրիլի 23-ին՝ ժամը 23.26-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան-Լուսաձորի խաչմերուկում «Լյութոնգ» մակնիշ 123 LU 43 պ/հավտոբուսի անվադողերը վնասվել են, հնարավոր չէ շարունակել ընթացքը. տուժածներ չկան, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի կիրառմամբ (ամբարձիչ) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Ապրիլի 23-ին՝ ժամը 22.33-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Թեյարան»-ի մոտակայքում, վրաբեր ձյան պատճառով ավտոբուսը թեքվել է՝ առաջացնելով խցանում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 27-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա (80 ուղևոր):

***

Ապրիլի 23-ին՝ ժամը 21.39-ին, ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհին՝ ոլորաններում, ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Դիլիջան ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա (25 ուղևոր), իսկ «Մերսեդես» մակնիշի 98 VS 988 պ/հ-ի վարորդ Ա. Գ.-ն տեղափոխել են ՀՓՋ գիշերելու:

***

Ապրիլի 23-ին՝ ժամը 21.07-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղից դեպի Ցողամարգ տանող ճանապարհին՝ «Ղոչաղբյուր» կոչվող տարածքում, ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Զաֆիրա» մակնիշի GO 777 RS պ/հ (վարորդ` Կ. Պ.) ավտոմեքենան:

***

Ապրիլի 23-ին՝ ժամը 20.45-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում «Մերսեդես սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան առատ ձյան պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ-3 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Երևան հատվածի 40-րդ կմ-ից արգելափակումից դուրս են «Մերսեդես սպրինտեր» մակնիշի 37 LQ 777 (վարորդ` Ա. Բ.) բերել (22 ուղևոր) և 20 այլ մարդատար ավտոմեքենաներ (40 ուղևոր):

***

Ապրիլի 23-ին՝ ժամը 16.29-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ-Զովունի ավտոճանապարհին` գերեզմանատան մոտակայքում «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Եղիպատրուշ հատվածի 18 կմ-ի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2121» մակնիշի 24 UL 669 պ/հ (վարորդ` Ա.Ղ.) ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը