Լրահոս

25.04.2015 10:54


22 տարեկան աղջիկն ընկել է փոսը

22 տարեկան աղջիկն ընկել է փոսը

Ապրիլի 25-ին՝ ժամը 02.25-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Աշտարակ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի 22-րդ շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Լ. Պ.-ին (ծնվ. 1952թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***
Ապրիլի 24-ին՝ ժամը 23.05-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդով փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Ջ. Ս.-ին

***
Ապրիլի 24-ին՝ ժամը 22.23-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (22տ. աղջիկ) ընկել է Երևանի Արամի փողոցի թիվ 3/5 շենքի մոտակայքում գտնվող փոսը (մոտ 6մ):
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները փոսից դուրս են բերել Ա. Ֆ.-ին (ծնվ.1992թ.):

***
Ապրիլի 24-ին՝ ժամը 19.47-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 10 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են վերելակի դուռը:

***
Ապրիլի 24-ին՝ ժամը 12.56-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի սպորտդպրոցի մոտակայքում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վազգեն Սարգսյան փողոցի երկու տնակներում ս.թ. ապրիլի 22-ին հրդեհի հետևանքով այրված փայտե կառուցատարրերից դուրս եկող գոլորշին թողել է հրդեհի տպավորություն:
Հրշեջ - փրկարարները իրականացրել են կառուցատարրերի քանդման և հովացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը