Մեկնաբանություն

28.04.2015 10:30


Պոզներն՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների

Պոզներն՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների

«ORT»–ի հայտնի լրագրող Պոզները երևի չէր ուզում, բայց այդպես ստացվեց։

Ստացվեց այնպես, որ Պոզները սահմանադրական փոփոխությունների դեմ քարոզ տարավ։

Ճիշտ է, զրույցում սահմանադրական փոփոխությունների թեման ընդհանրապես չշոշափվեց, բայց Հայաստանում, թերևս, մարդ չմնաց, որ չհամոզվի, որ չի կարելի թույլ տալ երկրի մայր օրենքի փոփոխություն, որն արվում է մեկ մարդու կյանքը պետական համակարգում երկարաձգելու և ցմահ դարձնելու համար։ Ավելի ճիշտ՝ մարդ չմնաց, որ չհասկանա, որ քաղաքական փոփոխությունները ոչ միայն մեր երկրի անվտանգության, տնտեսական զարգացման ու քաղաքական համակարգի առողջացման համար են անհրաժեշտ, այլ նաև դարձել են արժանապատվության խնդիր։

Ինչ վերաբերում է բուն հարցազրույցին, ապա նրանք, ովքեր տեսել են այն, այլևս լրացուցիչ մեկնաբանություն լսելու կարիք չունեն։ Ինչպես ասում են՝ «no comment»:

Մնում է միայն հասկանալ, թե ով էր այսպիսի դավադրություն կազմակերպել։

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.։ Երեկ շատ հետաքրքիր բացահայտում տեղի ունեցավ։ Մինչ ոմանք մտածում են՝ հասկանալու համար, թե ինչպես է ստացվել, որ Հայաստանը գրեթե հարյուր տոկոսով մոնոէթնիկ պետություն է, դրա պատասխանը գտնված է։

Պարզվում է, որ Հայաստանը մոնոէթնիկ է, քանի որ ցարական Ռուսաստանը վստահ է եղել, որ հայերը լոյալ են իմպերատորի հանդեպ, և վերջինս էլ չի մտածել մեզ մոտ այլ ազգերի բնակեցնելու մասին, որպեսզի խառնակչություններ չկազմակերպի։ Այս խոսքի իմաստն այն է, որ հայերը ռուսահպատակ են եղել, ու կան։ Այ սա՛ է իսկական արևմտամետությունը։ Թե չէ, չար լեզուներն ինչեր ասես, որ չեն խոսում։

Համաձայնե՛ք, որ տխրահռչակ կոմերսանտ–գրող Զորի Բալայանն այլևս կարող է հանգիստ լինել, և նամակներ չգրել Ռուսաստան։ Իր սկսած գործը հուսալի ձեռքերում է։

Այս խորագրի վերջին նյութերը