Լրահոս

29.04.2015 08:15


«Բորուսիա»–ն դուրս եկավ Գերմանիայի գավաթի եզրափակիչ (տեսանյութ)

«Բորուսիա»–ն դուրս եկավ Գերմանիայի գավաթի եզրափակիչ (տեսանյութ)

Գերմանիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակներում Մյունխենի «Բավարիա»–ն սեփական դաշտում մրցեց Դորտմունդի «Բորուսիա»–ի հետ։

Հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով: «Բավարիայից» գոլի հեղինակ է դարձել Լևանդովսկին, իսկ «Բորուսիայից»՝ Օբեմեյանգը՝ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից։ Վերջինս խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 70-րդ րոպեին։

Լրացուցիչ ժամանակում ևս հաշիվը չի փոխվել:

11–մետրանոցների շնորհիվ «Բորուսիա»–ն առաջ է անցել «Բավարիա»–ից։

Այսօր՝ երկրորդ կիսաեզրափակչում, կհանդիպեն «Արմինիա»–ն և «Վոլֆսբուրգ»–ը։

Եզրափակիչը մայիսի 30–ին է։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը