Լրահոս

29.04.2015 16:53


Կարբի գյուղի ձորում «Զիլ»-ը կողաշրջվել է

Կարբի գյուղի ձորում «Զիլ»-ը կողաշրջվել է

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 28-ին՝ ժամը 19.15-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ձորում «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի քարով բարձված ինքնաթափը բեռնաթափելիս կողաշրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը