Լրահոս

29.04.2015 21:55


Երևանում վրաերթի են ենթարկվել 60-ամյա կին և 24 տարեկան աղջիկ

Երևանում վրաերթի են ենթարկվել 60-ամյա կին և 24 տարեկան աղջիկ

Ապրիլի 28-ին, ժամը 14.30-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 26 շենքի մոտ վրաերթ է ենթարկել 60-ամյա կնոջ, որը ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 28-ին, ժամը 21.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 187/2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը