Աշխարհ

01.05.2015 01:31


Սանտեխնիկական աշխատանքների ժամանակ հինավուրց դամբարան են գտել (լուսանկարներ)

Սանտեխնիկական աշխատանքների ժամանակ հինավուրց դամբարան են գտել (լուսանկարներ)

Իտալական Լեչչե քաղաքի բնակիչ Լուկիան Ֆաջիանոն պատրաստվում էր իր տան առաջին հարկում ընտանեկան ռեստորան բացել, որի համար նախ հարկավոր էր նորոգել կոյուղու խողովակը։ «Metro»ի փոխանցմամբ՝ երբ տղամարդը սկսել է վերանորոգման աշխատանքները, անսպասելիորեն տան նկուղում դամբարան է հայտնաբերել, որը, պարզվել է, 2 հազ տարվա վաղեմություն ունի։ Տանտերը պատմել է, որ քիչ է մնացել՝ հայտնվի 3–մետրանոց փոսում։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ստորերկրյա այրը պատկանում է Հռոմեական կայսրության շրջանին։

Ֆաջիանոն շարունակել է փորել, և ամեն օր նոր գտածոներ են հայտնվել։ 2 շաբաթ տևած պեղումների ընթացքում իտալացին բառի բուն իմաստով իր ոտքերի տակ հնագույն ֆրանցիսկյան եկեղեցու բեկորներ է գտել՝ պահպանված փորագրություններով, որոնց վրա տաճարականներ են պատկերված եղել։

Ֆաջիանոն շարունակել է պեղել։ Արդյունքում՝ նրա ընտանիքը հրաժարվել է սեփական ռեստորանն ունենալու ցանկությունից։ Դրա փոխարեն նրանք այդ վայրում թանգարան են բացել։

Նշվում է, որ տեղական իշխանությունները և գիտնականներն ամեն կերպ աջակցում են իտալացուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը