Լրահոս

02.05.2015 12:27


«Օպել»–ը հայտնվել է Սևանա լճում

«Օպել»–ը հայտնվել է Սևանա լճում

Մայիսի 2-ին` ժամը 02.39-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի, Սևան քաղաքի Ախթամար թերակղզու մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան շրջադարձ կատարելիս մասամբ հայտնվել է Սևանա լճում. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտակ հաշվարկ:

Ջրափրկարարները արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի (վարորդ Դ. Հ.) 34 VD 171 պ/հ ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը