Լրահոս

02.05.2015 13:31


Արտաշատի խճուղում բախվել են «ՎԱԶ 21»–ները

Արտաշատի խճուղում բախվել են «ՎԱԶ 21»–ները

Մայիսի 2-ին՝ ժամը 00.54-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում՝ «Արարատ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 21-10» մակնիշի (վարորդ` Ն. Ա., ծնվ. 1963 թ.) 60 TO 909 պ/հ-ի և «ՎԱԶ 21-08» մակնիշի (վարորդ` Մ. Խ., ծնվ. 1992թ) 34 FS 268 պ/հ-ի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդները ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Արտաշատ քաղաքի ԲԿ:

Ըստ բժիշկերի՝ Ն.Ա.-ի առողջական վիճակը բավարար է, իսկ Մ.Խ.-ինը՝ միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը:

Այս խորագրի վերջին նյութերը