Լրահոս

07.05.2015 17:48


Հակահետևակային 2 ական, գնդացրի 3 արկ և 122 փամփուշտ

Հակահետևակային 2 ական, գնդացրի 3 արկ և 122 փամփուշտ

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության հերթապահ մաս զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ ռազմամթերք է թողել Աշտարակ-Երևան ճանապարհի 4-րդ կմ-ի աջակողմյան հատվածում գտնվող չգործող ավտովերանորոգման կետի պատի տակ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է հակահետևակային 2 ական, խոշոր տրամաչափի գնդացրի 3 արկ և 5,45 մմ տրամաչափի 122 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը