Լրահոս

07.05.2015 12:18


Մինչև այս տարեվերջ երթևեկության համար կփակվի Արտաշատի խճուղին

Մինչև այս տարեվերջ երթևեկության համար կփակվի Արտաշատի խճուղին

Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մինչև այս տարեվերջ երթևեկության համար կփակվի Արտաշատի խճուղին՝ Նորագավիթ 1-ին փողոցից մինչև երկաթուղային գծանցային հատված: Որպես այլընտրանքային ճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է երթևեկել Նորագավիթ 1-ին փողոցով:

Խոշոր բեռնատարներին և դեպի Արցախի փողոցի ուղղությամբ երթևեկող այլ տրանսպորտային միջոցներին առաջարկվում է Նորագավիթի 1-ին փողոցի վերջնամասից աջ շրջադարձով երթևեկել դեպի Արտաշատի խճուղի և ճանապարհը շարունակել Արտաշատի խճուղով դեպի Թամանցիների փողոցը, կամ Երևան-Մեղրի ճանապարհից Մասիս քաղաքով երթևեկել դեպի Երևան քաղաքի Արարատյան և Շիրակի փողոցների ուղղությամբ:

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը