Լրահոս

07.05.2015 17:23


Ծիտոն և Միշոն ծեծել էին

Ծիտոն և Միշոն ծեծել էին

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 30-ին՝ ժամը 08.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1964 թ. ծնված Կոլյա Մ.-ն և հայտնել, որ Ծիտոն և Միշոն ծեծել են իրեն, այժմ ինքը դանակահարված գտնվում է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ:
Նույն օրը, ժամը 11.40-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «աջ հոնքային շրջանի սալջարդ, պատռած վերք, աջ դաստակի ափային մակերեսի քերծած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Կոլյա Մ.-ին, որը հայտարարել է, որ Նուբարաշենի գերեզմանատանը ծեծի է ենթարկվել:
Ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 29-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոմն Ծիտո և Միշո Նուբարաշենի կամրջի մոտ վիճաբանել են Կոլյա Մ.-ի հետ, որի ժամանակ Ծիտոն ոտքով հարվածել է Կոլյա Մ.-ի աջ կողքին և դանակով վնասել նրա աջ դաստակի ափը, այնուհետև նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան քաղաքի «Գումի շուկայի» մոտ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի սրահում Միշոն բռունցքով հարվածել է Կոլյա Մ.-ի հոնքի շրջանին և պատճառել վնասվածք:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Միշոն 1996 թ. ծնված Միքայել Ս.-ն է, իսկ Ծիտոն` 1983 թ. ծնված Տիտալ Ս.-ն, որոնք մայիսի 6-ին, ժամը 22.30-ին, ներկայացել են ոստիկանության Էրեբունու բաժին և տվել բացատրություններ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը