Լրահոս

08.05.2015 13:25


«Օպել»–ը հայտնվել է ծառերի վրա

«Օպել»–ը հայտնվել է ծառերի վրա

Մայիսի 8-ին՝ ժամը 11.07-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի 2-րդ ոլորանին տեղի է ունեցել ՃՏՊ, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ծառերի վրա, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 92DD092 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառերին:
Վարորդը տեղափոխվել է Դիլիջան քաղաքի ԲԿ:

Այս խորագրի վերջին նյութերը