Աշխարհ

08.05.2015 19:13


ԱՄՆ բնակիչը բանկը թալանելուց հետո տեսանյութը տեղադրել է համացանցում (տեսանյութ)

ԱՄՆ բնակիչը բանկը թալանելուց հետո տեսանյութը տեղադրել է համացանցում (տեսանյութ)

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ–ի Վիրջինիա նահանգում: Վիրջինիա Բիչ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 23-ամյա Դոմինիկ Անտոնիո Ալֆոնսեկային, ով թալանել է բանկը, և իր «քաջագործության» մասին տեսանյութը տեղադրել համացանցում:

«Fapnews»-ի փոխանցմամբ՝ տղամարդը ներխուժել է բանկ և աշխատողին հետևյալ գրառումով թուղթ փոխանցել. «Ինձ հենց հիմա պետք է 150 հազ դոլար: Ոստիկանությանն անհրաժեշտ է մոտ 3-4 րոպե, որպեսզի հասնի այստեղ: Ես շատ շնորհակալ կլինեի, եթե դուք տագնապի կոճակը սեղմեիք իմ գնալուց մոտ 1 րոպե անց: Ստուգե՛ք, խնդրում եմ, որպեսզի փողերը չպայթեն մուտքի մոտ»,– գրառումն ավարտվում էր «սմայլիկով»:

Մինչ բանկի աշխատողը հաշվում էր փողերը, Ալֆոնսեկան նկարահանում է ողջ ընթացքը, իսկ 20 րոպե անց նա որոշել է կիսվել ընկերների հետ տեղի ունեցածով՝ տեղադրելով նկարները և տեսանյութը «Ինսթագրամ»–ում:

Մոտ մեկ ժամ անց ոստիկանները ձերբակալել են հանցագործին, ով հայտարարել է, որ տեսանյութը տեղադրել է այն բանի համար, որպեսզի ոստիկանության աշխատողները չկարողանան մեղադրել իրեն ավազակային հարձակման մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը