Լրահոս

03.11.2009 16:02


Նույնիսկ տնտեսական ճգնաժամը չի ստիպել, որ հայերը վերադառնան հայրենիք

Նույնիսկ տնտեսական ճգնաժամը չի ստիպել, որ հայերը վերադառնան հայրենիք

Նույնիսկ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը չի ստիպել, որ Հայաստանից արտագաղթածները վերադառնան հայրենիք։ Մասնավորապես Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը «Հայելի» մամուլի ակումբում ասել է, որ չնայած տարեսկզբին արված կանխատեսումներին՝ Հայաստան վերադարձող միգրանտների մեծածավալ հոսք չի արձանագրվել։ Գ. Եգանյանն այդ երևույթը բացատրել է 3 հանգամանքով.

-Աշխատանքի կորստի պայմաններում մարդիկ պատրաստ են միևնույն աշխատանքը կատարել ավելի ցածր վարձատրությամբ կամ փորձում են այլ ոլորտներում ցածր վարձատրվող աշխատանք փնտրել, և հետո հոգեբանական պահը կա՝ այս ճգնաժամն ինչ-որ մի ժամանակ պետք է ավարտվի։

Միգրացիոն գործակալության պետը նաև հավելել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով նվազել է ուղևորահոսքերի ընդհանուր ծավալների աճի տեմպը, 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունից մեկնածների թիվը գերազանցել է հանրապետություն ժամանածների թվին, գրանցվել է դրամական փոխանցումների ծավալների նվազում. միայն Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումները նվազել են 37.3%-ով։

Խնդիրներ կան նաև աշխատանքային միգրացիոն ծրագրերի իրականացման ոլորտում։

-Խնդիրներից թերևս կարևորագույնն այն է, որ մենք սկսենք մեր երկրի ներսում այնպիսի պայմաններ դնել այս գործունեությամբ զբաղվող միջնորդ կարզմակերպությունների առջև, որ մեր քաղաքացիների շահն ու իրավունքը պաշտպանված լինեն, որ չլինի ոսկե սարերի խոստացում, բայց դրա անվան տակ՝ ընդամենը դրամաշորթում, և ոչ մի ծառայություն չմատուցվի, ինչին, ցավոք սրտի, մենք բոլորս ականատես ենք,- ասել է Դ. Եգանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը