Լրահոս

23.05.2015 19:17


Դորտմունդի «Բորուսիան» կմասնակցի Եվրոպայի լիգային

Դորտմունդի «Բորուսիան» կմասնակցի Եվրոպայի լիգային

Ավարտվեց Բունդեսլիգայի առաջնությունը։

Հենրիխ Մխիթարյանի «Բորուսիան» առաջնության վերջին խաղում սեփական հարկի տակ հաղթեց Բրեմենի «Վերդերին»՝ 3-2։

Տանտերերից գոլերի հեղինակներ դարձան Կագավան, Օբամեյանգը և Մխիթարյանը։

Այսպիսով Բորուսիայի թիմը Բունդեսլիգայում զբաղեցրեց 7–րդ հորիզոնականը և անկախ «Վոլֆսբուրգի» հետ գավաթային եզրափակչի արդյունից, հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Եվրոպայի լիգայում։

Հիշեցնենք, որ այս առաջնության միջնամասում «Բորուսիան» նույնիսկ հայտնվել էր վերջին տեղում։ Գլխավոր մարզիչ Կլոպին, սակայն, հաջողվեց դուրս բերել թիմին ճգնաժամից։

Այս խորագրի վերջին նյութերը