Լրահոս

03.11.2009 11:37


ԼՂՀ վարչապետ. «Տարածքային զիջումներ չեն լինելու»

ԼՂՀ վարչապետ. «Տարածքային զիջումներ չեն լինելու»

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ով գլխավորել է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, լրագրողներին ասել է, որ Ստեփանակերտը պաշտոնապես չի ստացել ղարաբաղյան հակամարտության կարգավորման այն փաստաթուղթը, որում ամրագրված են «Մադրիդյան սկզբունքներները»։ «Դրանց մասին մենք գիտենք թերթերից և տեղեկատվական աղբյուրներից, ինչը մեզ համար չի կարող փաստաթուղթ հանդիսանալ»,-ասել է ԼՂՀ վարչապետը։ «Լեռնային Ղարաբաղի տարածքը՝ ամրագրված է հանրապետության սահմանադրությամբ, և մենք տարածքների առումով չենք կատարի որևէ զիջում։ Ասելով տարածք, մենք հասկանում ենք Արցախի ներկայիս փաստացի տարածքը։ Սա մեր դիրքորոշումն է, որով էլ մենք առաջնորդվելու ենք»,-ընդգծել է Արա Հարությունյանը։ Նրա խոսքերով, Հայաստանի և Ղարաբաղի կողմից ցանկացած փաստաթուղթ կընդունվի միայն ժողովրդի հավանությանը արժանանալուց հետո։ «Վերջին խոսքը լինելու է ժողովրդինը»,-շեշտել է ԼՂՀ վարչապետը։

Այս խորագրի վերջին նյութերը