Լրահոս

25.05.2015 09:40


Գյումրիում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է

Գյումրիում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է

Մայիսի 24-ին՝ ժամը 20.58-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, թիվ 24 համարի «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի Տ0752 պետհամարանիշի ավտոմեքենան Խրիմյան Հայրիկ փողոցի սկզբնամասում կողաշրջվել է, ինչից ավտոմեքենայի վարորդ Ս. Խ.-ն (ծնվ. 1976թ.) և ուղևոր Ս. Թ.-ն (ծնվ. 1995թ.) մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը հոսպիտալացվել են Գյուրի քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել այն:

Այս խորագրի վերջին նյութերը