Լրահոս

25.05.2015 09:00


Մեղրաձոր գյուղի մոտ «ՎԱԶ 2109»–ն ընկել է գետը

Մեղրաձոր գյուղի մոտ «ՎԱԶ 2109»–ն ընկել է գետը

Մայիսի 24-ին, ժամը 21.36-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի մոտակայքում ՎԱԶ 2109 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա գետը (վարորդը և երկու ուղևորները բարձրացել են ավտոմեքենայի տանիքին). գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ում «ՎԱԶ-2109» մակնիշի 34DA651 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Գ. Շ., ծնվ. 1983թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Մարմարիկ գետում:
Հրշեջ-փրկարարները 1973թ. ծնված Յ., 1996թ. ծնված Ս. Խ.-երին և 1983թ. ծնված Գ. Շ.-ին անվնաս դուրս են բերել գետից:
Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Այս խորագրի վերջին նյութերը