Լրահոս

25.05.2015 12:13


Մամեդյարովը Մոսկվայում է

Մամեդյարովը Մոսկվայում է

ՌԴ արտգործնածարար Սերգեյ Լավրովի հրավերով՝ մայիսի 24–26–ը Ռուսաստան պաշտոնական այց է կատարել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրությունում ասվում էր, որ Ադրբեջանը կարևոր ռազմավարական գործընկեր է Ռուսաստանի համար Անդրկովկասում և Կասպյան տարածաշրջանում։

Այսօր կայանալու է երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը