Լրահոս

25.05.2015 13:09


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Չարենցավանի 33-ամյա բնակչուհին որոնվում է՝ որպես անհայտ կորած

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Չարենցավանի 33-ամյա բնակչուհին որոնվում է՝ որպես անհայտ կորած

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ 2015 թ. մայիսի 22-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 32 շենքի 36-րդ բնակարանի բնակչուհի, 1982 թ. ծնված Ռուզաննա Վաչագանի Մարկոսյանը զբոսնելու նպատակով դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։
Հասակը՝ մոտ 160-165 սմ, միջին կազմվածքով, դեմքը՝ կլորավուն, մազերը՝ շագանակագույն։
Հագին եղել է սպիտակ երկարաթև վերնաշապիկ, սև անդրավարտիք՝ մինչև ուսերը հասնող ամրակներով, կիսաճտքավոր, ցածրակրունկ սև փայլուն կոշիկներ, ձեռքին եղել է մուգ շագանակագույն պայուսակ։
Ռուզաննա Մարկոսյանի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 010-59-06-23, 1-02 կամ 077-22-33-66 հեռախոսահամարներով։

Այս խորագրի վերջին նյութերը