Լրահոս

01.06.2015 09:20


Այսօր կենդանաբանական այգում երեխաների մուտքը կլինի անվճար

Այսօր կենդանաբանական այգում երեխաների մուտքը կլինի անվճար

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի միջոցառումների շրջանակներում այսօր՝ ժամը 11:00-ից, Ազատության հրապարակը մանուկների համար կդառնա կավճանկարչության հարթակ, այնուհետ կանցկացվի մանկական տոնական համերգային ծրագիր և մարզական տոնահանդես:

Միջոցառումներ են նախատեսված նաև կենդանաբանական այգում, ուր երեխաների մուտքը կլինի անվճար:

Ժամը 10:00-14:00-ը Հաղթանակ զբոսայգու և Մանկական երկաթուղու ավելի քան 20 ատրակցիոններ նույնպես երեխաների համար կգործեն անվճար:

Հյուսիսային պողոտայում կկազմակերպվի կերպարվեստի և ձեռքի աշխատանքների ցուցադրություն:

Երեկոյան Կարապի լճի տարածքում կտեղադրվի ավանդական դարձած էկրանը, որին կցուցադրվեն հայկական մուլտֆիլմեր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը