Լրահոս

03.11.2009 15:05


Ալվարդ Պետրոսյան. «Այսօր էլ կան հերարձակ հայրենասերներ և քաղաքական գործիչներ»

Ալվարդ Պետրոսյան. «Այսօր էլ կան հերարձակ հայրենասերներ և քաղաքական գործիչներ»

-Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելն ամենաանվնաս թեման է դարձել։ Ով հասնում է, հայ-թուրքական հարաբերություններից է խոսում,-«Փաստարկ» ակումբում ասել է ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ներկայացուցիչ Ալվարդ Պետրոսյանը։

Նա կարծիք է հայտնել, որ ստորագրված արձանագրություններին իսկապես «Այո՛» և իսկապես «Ո՛չ» ասողները պետք է իրար հետ նստեն և գտնեն ճշմարտության կիզակետը։

-Բայց չի ստացվում։ Եվ ասպարեզում մնացել են հերարձակ հայրենասերները, որ կուրծք են ծեծում և ասում են` ոչ։ Նրանք, ովքեր Ցեղասպանության 50-ամյակին Ծիծեռնակաբերդում հայտնվում էին` «բռբեջ» աղջիկներ, կիսահարբած, կիսափողոցային բանաստեղծներ, որոնք միայն հենց այդ օրվա համար էին արտասանում,-ասել է Ա. Պետրոսյանն ու ավելացրել, որ իր հեղինակային իրավունքով ինքը այդպիսիներին հերարձակ հայրենասեր է անվանում։

-Այսօր էլ կան հերարձակ հայրենասերներ և քաղաքական գործիչներ։ Այնինչ, մենք ամենասահմռկեցուցիչ իրադարձությունների սկիզբն ենք դրել, և մեր ազգի համար շատ կարևոր խնդիրներ ենք լուծում,-նշել է պատգամավորը՝ հավելելով, որ  այս թեմաների մասին խոսելիս պետք է կասկածել ու վախենալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը